Հուշանվեր փաթեթ
Տարեք ձեզ հետ փառատոնի հուշը և բացահայտեք նոր փառատոնային փորձառություններ Այս տարի ևս կարող եք ձեռք բերել սիրված Հուշանվեր փաթեթը և վայելել փառատոնի ժամանցն ու հատուկ առաջարկները։ Փաթեթը ներառում է՝ բրենդավորված գինու բաժակ, բաժակի պատյան փառատոնային գրքույկ Ի՞նչ է Փառատոնային գրքույկը Փառատոնային գրքույկը հնարավորություն է տալիս օգտվել փառատոնի մի շարք լրացուցիչ փորձառություններից՝ • հատուկ տաղավարից ստանալ 1 բաժակ կոկտեյլ (սանգրիա)՝ բրենդավորված գինու բաժակով, • մասնակցել ժամանցային գոտու խաղերին՝ Ջենգա, Օղակ և Կեռ, Շախմատ և այլ ակտիվությունների, • օգտվել փառատոնի գործընկերների կողմից առաջարկվող զեղչերից և անակնկալներից, • յուրաքանչյուր ակտիվությունից օգտվելիս գրքույկում կատարվում է համապատասխան նշում, • գրքույկում ներառված կլինի նաև Արենի համայնքի 2027 թվականի փառատոնների օրացույցը։
How AI sees this product
The more complete this product's details, the more confidently AI assistants can understand and recommend it.