NT 30/1 Tact Te M*EU

NT 30/1 Tact Te M*EU

Brand: Karcher Armenia
SKU: 1.148-235.0
398000.00 AMD In stock Buy at Merchant

30/1 Tact Te M սարքը ապահով ու հուսալի կերպով հեռացնում է M տեսակի փոշին, որը հաճախ կուտակվում է շինհրապարակներում։ Թաց ու չոր մաքրության համար նախատեսված այս կոմպակտ փոշեկուլն ունի 30 լիտր տարողությամբ տարա։ Շինհրապարակներում ու աշխատասենյակներում կուտակվում է բազմատեսակ ու երբեմն նաև վտանգավոր աղբ ու փոշի։ Զտիչի նոր, ամբողջովին ավտոմատացված համակարգի շնորհիվ NT 30/1 Tact Te M թաց ու չոր մաքրության համար նախատեսված փոշեկուլը մաքրում է մանր փոշու այնպիսի քանակություն, որը նախկինում երբեք չի ապահովվել, միևնույն ժամանակ երաշխավորելով 99.9% զտման արդյունավետություն։ Զտիչի մաքրման համակարգն ու ներքաշման հզորությունը մշտապես ղեկավարվում ու կարգավորվում են սենսոային էլեկտրական սարքի միջոցով։Շնորհիվ ավտոմատ միացման համակարգ ունեցող ներկառուցված վարդակի և ամբողջությամբ հակաստատիկ համակարգի (այդ թվում հաղորդող աքսեսուարները) այս սարքը գերազանց է այնպիսի էլեկտրական գործիքներ մաքրելու համար, որոնք ուղղակիորեն փոշի են առաջացնում։ Նոր մշակված աքսեսուարներն օգտագործելով՝ հատակի կամ սարքավորումների վրա կուտակված փոշին հեշտ ու արագ ներքաշվում է 30 լիտր տարողությամբ, ամուր մետաղական անիվներով և թափարգելով տարայի մեջ։ Այս սարքի առավելություններից է նաև այն, որ աքսեսուարներն ապահով դրվում են սարքի վրա։ Տեխնիկական տվյալներ Լարում (Փհ/Վ/Հց) 1 / 220 - 240 / 50 - 60 Օդի հոսք (լ/վրկ) 74 Վակուում (մԲար/կՊա) 273 / 27.3 Տարայի ծավալ (լ) 30 Հաշվարկային մուտքային հզորություն (Վտ) առավելագույնը՝ 1380 Ստանդարտ անվանական լայնություն ( ) ID 35 Հոսանքի ռետինե մալուխի երկարություն (մ) 7.5 Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա)) 69 Գույն անտրացիտ Քաշն առանց աքսեսուարների (կգ) 14.2 Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ) 19.7 Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ) 560 x 370 x 580 Աքսեսուարներ ■ Կլանող փողրակ, 4 մ, էլեկտրահաղորդիչ ■ Կոր կցորդ, էլեկտրահաղորդիչ ■ Կլանող խողովակներ, 2 հատ, 550 մմ, չժանգոտվող պողպատ ■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե ■ Հատակի թաց/չոր մաքրության համար նախատեսված կցորդ, 360 մմ, ■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ ■ Էլեկտրական գործիքի միացման ադապտեր ■ Հարթ ծալքավոր զտիչ, PES ■ PE պլաստիկ պարկ, առանց փոշին տարածելու հեռացնելու համար, 1հատ ■ Էլեկտրական սարքերի համար ավտոմատ միացում, անջատում ■ Հակաստատիկ համակարգ ■ Ամուր թափարգել ■ Պաշտպանության I դաս, ■ Արգելակման պտտվող անիվ ■ Զտիչի մաքրում, Tact զտիչի մաքրման ավտոմատ համակարգ ■ Փոշու տեսակը, M ■ Տարայի նյութ, պլաստիկ Առանձնահատկություններ և առավելություններ Զտիչի ամբողջությամբ ավտոմատացված մաքրում Սենսորային էլեկտրական սարք՝ զտիչի մաքրման օպտիմալ արդյունավետության ու այդպիսով ներքաշման առավելագույն հզորության համար։ Զտիչի մինչև 99.9 տոկոս արդյունավետություն Մանր փոշու գրեթե 100 տոկոս մաքրումն ապահովում է մաքուր ու անվտանգ աշխատանքային տարածք։ Հաղորդիչ աքսեսուարներով ամբողջությամբ հակաստատիկ համակարգ Օգտագործողի անվտանգության մակարդակի բարձրացում։ Էլեկտրաստատիկ լիցքի ցրում։ Պաշտպանություն էլեկտրաստատիկ լիցքաթափումից։ Էլեկտրական վարդակ և ավտոմատ միացում/անջատում Էլեկտրական գործիքը հեշտությամբ միանում է փոշեկուլին։ Դյուրին շահագործում՝ շնորհիվ ավտոմատ միացման/անջատման գործառույթի։ Էներգաարդյունավետ է, քանի որ փոշեկուլն ավտոմատ անջատվում է։ Թաց և չոր հարթ ծալքավոր զտիչ

Specifications
Վերնագիր
Default Title
Variants (1)
  • Default Title — 398000.00 AMD — In stock

AI Readiness

Good foundation, but some important product data is still missing.

84%