Բարձր Ճնշման Մաքրող Սարք HD 6/15-4 M Classic

Բարձր Ճնշման Մաքրող Սարք HD 6/15-4 M Classic

Brand: Karcher Armenia
SKU: 1.367-900.0
380000.00 AMD In stock Buy at Merchant

Ամուր ու բազմաֆունկցիոնալ բարձր ճնշման մաքրող սարք, որն ունի պողպատից կորպուս, քառաբևեռ, ցածր արագությամբ շարժիչ, գլանաձև գլխիկով ծնկաձև պոմպ, որը նախատեսված է երկարատև պարապուրդի ու տեխնիկական սպասարկման ուղղությամբ քիչ ջանքեր գործադրելու համար: HD 6/15-4 M Classic բարձր ճնշման մաքրող սարքը Kärcher ընկերության Classic շարքից է, բազմաֆունկցիոնալ է ու ունի տպավորիչ ամուր դիզայն, բարձր որակ ու դիմացկուն բաղադրիչներ: Միջին դասի այս սարքը հարմար է մաքրության հետ կապված մի շարք առաջադրանքների կատարման համար, ինչպես օրինակ՝ մեքենաների, արտադրական սարքավորումների, գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների, շենքերի ճակատային հատվածների մաքրությունը: Դիմացկուն գլանաձև գլխիկով ծնկաձև պոմպի ու ներքաշման գործառույթի շնորհիվ հնարավոր է դառնում աշխատել 60 °C ջերմաստիճանի հասնող ջրով: Կարգավորվում են նաև ջրի ծավալն ու աշխատանքային ճնշումը: Քառաբևեռ, ցածր արագության շարժիչի նվազեցված արագության շնորհիվ կրճատվում է նաև ներդրված ջրի ֆիլտրով պաշտպանված պոմպի մաշվածության հնարավորությունը: Բոլոր կարևոր բաղադրիչները հեշտությամբ հասանելի են: HD 7/18-4 M Classic սարքի խելացի կոնցեպտն ամբողջական է դառնում EASY!Lock համակարգով աշխատող աքսեսուարների պահոցի շնորհիվ: Տեխնիկական տվյալներ Lարում (Փհ/Վ/Հց) 1 / 216 – 244 / 50 Հոսքի արագությունը (լ/ժ) 450 – 600 Մուտքային ջերմաստիճան (°C) 60 Աշխատանքային ճնշում (բար) 70 – 150 Առավելագույն ճնշում (բար) 190 Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ) 3,4 Էլեկտրական մալուխ (մ) 5 Կցորդի չափսը 036 Ջրի մուտք 1 Գույն անտրացիտ Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ) 51,6 Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ) 64,6 Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ) 740 x 528 x 952 Աքսեսուարներ ■ Ջրցան ատրճանակ՝ ստանդարտ ■ Բարձր ճնշման փողրակ, 10 մ, ID 8, 315 բար ■ Ջրցան կցորդ, 840 մմ ■ Էլեկտրական վարդակ ■ Չոլորվող խողովակային համակարգ (AVS) ■ Ճնշման ընդհատում ■ Կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպ Առանձնահատկություններ և առավելություններ Քառաբևեռ ցածր արագությամբ էլեկտրական շարժիչ Շարժիչի նվազեցված արագություն պոմպի քիչ մաշվածության համար: Շարժիչի երկարակեցություն: Շարժիչի թեթև տատանումներ: Ամուր ծնկաձև պոմպ՝ արյուրից պատրաստված գլանաձև գլխիկով Երկարակեցություն և տեխնիկական սպասարկման ցածր ծախսեր: Ճնշումն ու ջրի ծավալը կարող են կարգավորվել հենց պոմպի վրա: Ունի ներքաշման գործառույթ ու մինչև 60 °C ջերմաստիճանի հասնող ջրի հետ աշխատելու հնարավորություն: Պարզ տեխնիկական սպասարկում Բոլոր կարևոր բաղադրիչները հասանելի են մի քանի պարզ քայլերի արդյունքում: Դիտապակու միջոցով հեշտությամբ տեսանելի են յուղի մակարդակն ու որակը: Ներկառուցված ջրի ֆիլտրը կարող է առանց որևէ գործիքի հեռացվել ու մաքրվել: Աքսեսուարների խելացի պահեստավորում Կցորդների և փոքր մասերի համար պրակտիկ պահոց: Բարձր ճնշման փողրակի համար նախատեսված անվտանգ պահոց: Հոսանքի մալուխի համար նախատեսված ներկառուցված ամրակ: EASY!Lock համակարգով դասական աքսեսուարներ Ամուր և դիմացկուն աքսեսուարներ։ Արագ տեղադրում և առանձնացում, ինչպես նաև աքսեսուարների հեշտ փոխարինում: Հեշտ և ինտուիտիվ շահագործում:

Specifications
Վերնագիր
Default Title
Variants (1)
  • Default Title — 380000.00 AMD — In stock

AI Readiness

Good foundation, but some important product data is still missing.

84%