Բարձր Ճնշման Մաքրող Սարք HDS 5/15 UX

Բարձր Ճնշման Մաքրող Սարք HDS 5/15 UX

Brand: Karcher Armenia
SKU: 1.064-913.0
990000.00 AMD Out of stock Buy at Merchant

Տաք ջրով ու բարձր ճնշմամբ աշխատող HDS 5/15 UX սարքն ունի ռետինե խողովակի համար նախատեսված կոճ և 15 մետր երկարությամբ ռետինե խողովակ, չափազանց կոմպակտ, էրգոնոմիկ, ուղղահայաց դիզայն և բացառիկ հզորություն: HDS 5/15 UX-ը տաք ջրով ու բարձր ճնշմամբ աշխատող բազային մաքրող սարք է, որը տպավորում է իր բարդ և ուղղահայաց դիզայնով: Հորիզոնական սարքերի նմանատիպ դիզայնի արդյունքում կրճատվում է սարքի քաշն ու վերջինս ունենում է կոմպակտ չափսեր, արդյունքում սարքը հեշտությամբ տեղափոխվում է մարդատար մեքենաներով, իսկ մեծ անիվներն ու բռնակը նպաստում են անհարթ տարածություններում սարքի դյուրին տեղաշարժմանը: Մաքրության արդյունավետությունը երաշխավորվում է վարդակի արտոնագրված տեխնոլոգիայի, տուրբոօդափչման, պոմպի արդյունավետության բարձրացման և աղտոտվածության մաքրման համար նախատեսված հզոր ֆրեզի միջոցով: EASY!Force բարձր ճնշման ատրճանակն օգտագործում է բարձր ճնշմամբ արձակվող շիթի հետադարձ ուժը՝ սարքն օգտագործողի համար պահման ուժը զրոյի հասցնելու նպատակով, ինչպես նաև EASY!Lock ամրացման համակարգը, որի միջոցով աքսեսուարների տեղադրման ու առանձնացման գործընթացը հինգ անգամ ավելի արագ է լինում, քան ավանդական պտտման դեպքում և ընդհանուր առմամբ սարքը շատ հարմար է օգտագործման համար: Դյուրին շահագործումը, ռետինե խողովակի ու ջրցան վարդակի համար նախատեսված պահոցները, ռետինե խողովակի համար նախատեսված, ներկառուցված կոճն ու 15 մետր երկարությամբ ռետինե խողովակը այս սարքի կարևոր աքսեսուարների մի մասն են միայն: Տեխնիկական տվյալներ Լարումը (Փհ/Վ/Հց) 1 / 230 / 50 Հոսքի արագություն (լ/ժ) 450 Աշխատանքային ճնշում (բար/ՄՊա) 150/15 Ջերմաստիճան (°C) առավելագույնը 80 Միացված սարքերի կողմից սպառումը (Վտ) 2.7 Ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում վառելանյութի սպառումը (կգ/ժ) 2.4 Վառելիքի բաք (լ) 6.5 Գույն անտրացիտ Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ) 80.5 Քաշը ներառյալ փաթեթավորում (կգ) 89.7 Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ) 618 x 1163 x 994 Աքսեսուարներ ■ Ջրցան ատրճանակ, EASY!Force Advanced ■ Բարձր ճնշման ռետինե խողովակ, 15 մ ■ Ջրցան վարդակ, 840 մմ ■ Բարձր ճնշման խողովակի համար նախատեսված ներդրված կոճ ■ Ճնշման անջատում Առանձնահատկություններ և առավելություններ Ռետինե խողովակի համար նախատեսված ներկառուցված կոճ Բարձր ճնշման ռետինե խողովակի ապահով ու արդյունավետ պահոց: Էրգոնոմիկ շահագործման ապահովում: Կարգավորման համար անհրաժեշտ ժամանակի կրճատում: Նորարարական ուղղահայաց դիզայն Սանդղահարթակներով տեղափոխում առանց մեծ ջանքերի գործադրման: Մեծ անիվներ չմշակված մակերեսներով տեղափոխման համար: Ջրի զտիչ Բարձր ճնշման պոմպի արդյունավետ պաշտպանություն աղտոտումից: Դրսից հեշտությամբ հանելու հնարավորություն: Կոմպակտ դիզայն Տարածք խնայող պահոց ու հեշտ տեղափոխում: Հոսքից պաշտպանված պոմպ և վառելիքի բաք հորիզոնական մակերևույթի վրա տեղափոխելու համար: Գերազանց է փոքր ծառայողական մեքենաներով տեղափոխման համար Խնայե՛ք ձեր էներգիան և ժամանակը: EASY!Force բարձր ճնշման ատրճանակ և EASY!Lock ամրացման համակարգ: Վերջապես ավելի թեթև աշխատանք EASY!Force բարձր ճնշման ատրճանակի հետ միասին: EASY!Lock ամուր և դիմացկուն ամրացման համակարգ: Հինգ անգամ ավելի արագ ամրացում:

Variants (1)
  • Default Title — 990000.00 AMD — Out of stock

AI Readiness

Good foundation, but some important product data is still missing.

84%