Puzzi 30/4 *EU

Puzzi 30/4 *EU

Brand: Karcher Armenia
SKU: 1.101-120.0
1100000.00 AMD In stock Buy at Merchant

Puzzi 30/4 լվացող փոշեկուլը գերազանց լուծում է մեծ գորգապատ տարածքների մաքրության հարցում: Այս սարքի միջոցով մաքրության գործընթացը դառնում է չափազանց էրգոնոմիկ ու արագ: Ձայնային ճնշման 66 (դԲ(Ա)) մակարդակով Puzzi 30/4 լվացող փոշեկուլն իր դասի մեջ ամենաանձայն սարքն է ու իդեալական է անաղմուկ մաքրության համար: 30 լիտր տարողությամբ մաքուր ջրի տարայի և 350 մմ տրամագծով հատակի համար նախատեսված կցորդի շնորհիվ այս նորարարական լվացող փոշեկուլը հատկապես հարմար է մեծ գորգապատ տարածքների մաքրության համար: Այս սարքի դիզայնի հիմքում ընկած է էրգոնոմիկ, ոչ շատ ժամանակատար և առանց սթրեսների մաքրության կոնցեպտը: EASY-Operation կոնցեպտն ու էրգոնոմիկ ուղղահայաց դիրքն այս սարքի շահագործումն ավելի դյուրին են դարձնում, իսկ հասկանալի պատկերների շնորհիվ ուսուցման գործընթացը շատ հարթ է ընթանում: Կեղտոտ ջրի համար նախատեսված բաքը շարժական է, իսկ բռնակն ու ձևը հատուկ նախագծվել են էրգոնոմիկ տեղափոխման համար: Տարան հեշտությամբ մաքրվում է, ինչի շնորհիվ այս տարայով հնարավոր է համալրել նաև մաքուր ջրի բաքը: Արագ տեղադրման շնորհիվ կարող եք խնայել թե՛ ձեր ժամանակը և թե՛ գումարը: Այս սարքի դեպքում չորացման համար անհրաժեշտ ժամանակը մոտ 30%-ով ավելի քիչ է քան նմանատիպ մյուս ապրանքների դեպքում: Սա մասնավորապես ճկուն մաքրող ժապավենի շնորհիվ է, որն ապահովում է ներքաշման օպտիմալ անկյուն: Puzzi 30/4 սարքը հեշտությամբ տեղափոխվում է թե՛ հարթ տարածքում և թե՛ աստիճանների վրա՝ շնորհիվ մեծ մետաղական անիվների: Տեխնիկական տվյալներ Առավելագույն աշխատանքային մակերեսը (մ²/ժ) 60 - 75 Օդի հոսք (լ/վրկ) 74 Վակուում (մԲար/կՊա) 254 / 25.4 Ցողման ծավալ (լ/ր) 3 Ցողման ճնշում (բար) 4 Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ) 30 / 15 Տուրբինի հզորություն (Վտ) 1200 Պոմպի հզորություն (Վտ) 70 Լարում (Վտ/Հց) 220 - 240 / 50 - 60 Գույն անտրացիտ Քաշն առանց աքսեսուարների (կգ) 26 Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ) 580 x 460 x 930 Աքսեսուարներ ■ Պրոֆեսիոնալ լվացող գլխիկի համար նախատեսված վարդակ, PW 30/1 ■ Ջրցան/կլանող փողրակ, 4 մ ■ Հատակի համար նախատեսված կցորդ, 350 մմ ■ Ջրցան/կլանող ատրճանակ ■ Ջրցան/կլանող խողովակի համար նախատեսված D-աձև բռնակ ■ Ջրցան/կլանող խողովակ, 1 հատ, 700 մմ, չժանգոտվող պողպատ ■ Հեղուկը տարածող կցորդ, հատակի համար նախատեսված կցորդ, դեղին Առանձնահատկություններ և առավելություններ PW 30-ի համար նախատեսված էլեկտրական վարդակ Ներկառուցված էլեկտրական վարդակն ապահովում է PW 30/1 սարքի կիրառության ճկունությունը, քանի որ էլեկտրական հոսանքի լրացուցիչ աղբյուրի անհրաժեշտություն չկա: Երբ սարքը չի օգտագործվում էլեկտրական վարդակն ապահով կերպով պաշտպանվում է ավտոմատ փակվող կափարիչով: PW 30/1սարքի դեպքում աշխատանքային մակերեսն ավելի մեծ է, իսկ աղբի կույտը մաքրվում է պտտվող խոզանակների շնորհիվ, որոնք մեկ ուղղությամբ հարթեցնում են այդ աղբը: Կեղտոտ ջրի համար նախատեսված շարժական բաք Կեղտից պաշտպանելու համար կեղտոտ ջրի բաքի բռնակը տեղադրված է դրսի կողմից: Կեղտոտ ջրի բաքը հեշտությամբ հանվում է ու կարող է օգտագործվել նաև մաքուր ջրի բաքի համալրման համար: Կեղտոտ ջրի բաքի հետևի հատվածում տեղադրված կարճ նկարագրությունն այս սարքի աշխատանքային գործընթացը ներկայացնում է պարզ ու հասկանալի ձևով: Չափազանց անձայն Ձայնային ճնշման 66 (դԲ(Ա)) մակարդակով Puzzi 30/4 –ը ամենաանձայն փոշեկուլն է իր տեսակի մեջ: Ձայնի ցածր մակարդակի շնորհիվ այս սարքը կարելի է ցանկացած վայրում ու ցանկացած ժամի օգտագործել, այդ թվում հյուրանոցներում կամ աշխատանքային ժամերին: Բաքի մեծ ծավալ Նույնիսկ մաքուր ջրի 30 լիտր տարողությամբ բաքի ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում Puzzi 30/4 սարքը հորիզոնական դիրքում հեշտությամբ տեղափոխվում է: Մաքուր ջրի մակարդակի ներկառուցված ցուցիչի միջոցով օգտագործողը ցանկացած պահի կարող է տեսնել մաքուր ջրի մակարդակը: Մաքուր ջրի զտիչը պաշտպանում է բաղադրիչներն ու կարող է առանց որևէ գործիքի օգտագործման հանվել ու մաքրվել: EASY Operation շահագործման հայեցակարգ Ընտրության դյուրինություն՝ շրջանաձև անջատիչի շնորհիվ (սարքն անջատելը, հեղուկը տարածելը, փոշեկուլով մաքրելը): Պարզ պատկերները մեծապես օգնում են օգտագործման ընթացքում: Շրջանաձև անջատիչը հեշտությամբ հասանելի է, քանի որ տեղադրված է սարքի վրա: Էրգոնոմիկ ուղղահայաց հայեցակարգ Օգտագործողները կարող են սարքն օգտագործել առանց ուսուցման փուլի՝ շնորհիվ այս սարքի դիզայնի: Էրգոնոմիկ տեղափոխում՝ շնորհիվ բաքի հատուկ ձևի և բռնակի: Տեղափոխման համար նախատեսված մեծ անիվներ Մեծ անիվների շնորհիվ Puzzi 30/4 սարքը հեշտությամբ տեղաշարժվում է, նույնիսկ ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում: 30 սմ տրամագծով սահուն ընթացող անիվներ:

Specifications
Վերնագիր
Default Title
Variants (1)
  • Default Title — 1100000.00 AMD — In stock

AI Readiness

Good foundation, but some important product data is still missing.

78%